Միջազգային 

Մարին Լե Պենը պահանջել է ֆրանսիական կառավարության հրաժարականը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կառավարող Սոցիալիստական կուսակցության պարտության պայմաններում Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը պահանջել է իշխող կառավարության հրաժարականը:

 

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ընտրությունների առաջին փուլի արդյունքների հրապարակումից հետո, նշելով, որ վարչապետ Մանուել Վալսը պետք է արժանապատվորեն հրաժարական ներկայացնի:

 

Կառավարող կառավարությունը մեկնաբանությամբ հանդես չի եկել, իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ անկախ ընտրությունների արդյունքից՝ Վալսի կառավարությունը շարունակելու է իր գործունեությունն ու մտադիր չէ հրաժարական ներկայացնել:

Մարն Լե Պենի կուսակցությունը ընտրություններում գրավել է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով սոցիալիստներից:

 

Նույն շարքից