Միջազգային 

Պորոշենկոյի հրամանով մայիսի 8-ն Ուկրաինայում հայտարարվել է Հիշատակի ու հաշտեցման օր

analitik.am

N.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով յուրաքանչյուր տարվա մայիսի 8-ն Ուկրաինայում հայտարարվել է Հիշատակի ու հաշտեցման օր:

Դրանով իսկ 2015 թվականի մայիսի 8-ին ու 9-ին Ուկրաինայում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ՝ նվիված Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական դեպքերի հիշատակին:

Հրամանն ընդունվել է արժանիորեն գնահատական տալու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինայի ժողովրդի սխրանքներին, Հակահիտլերյան կոալիցիայում նրա առաջադեմ ներդրման, նացիզմի դեմ պայքարի բոլոր մարտիկներին հարգանքի տուրք մատուցելու և պատերազմի ժամանակ կռվում ընկած մարտիկների, պատերազմի, ռազմական հանցանքների, բռնագաղթեցման ու մարդկության դեմ կատարված հանցանքների զոհերի հիշատակը հավերժացնելու համար: 

Նույն շարքից