Միջազգային 

Փարիզում սկսվել է նորմանդական քառյակի փոխարտգործնախարարների հանդիպումը

analitik.am

v

Փարիզում «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) քաղաքական ներկայացուցիչները սկսել են Ուկրաինայի հարցով բանակցությունները։  Հանդիպման հիմնական թեման կլինի Մինսկի համաձայնագրերի կատարման հարցը։

Բանակցությունները կավարտվեն մարտի 25-ի երեկոյան։ Ռուսաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, Ուկրաինան՝ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական  կողմի տեղեկությունների համաձայն՝ Մոսկվան հանդիպման ժամանակ պատրաստվում է ընդգծել մի կողմից Կիեւի, մյուս կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտությունը։ Կիեւը մտադիր է բարձրացնել ինքնահռչակ պետությունների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հարցը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Ֆրանսիան եւ Գերմանիան պատրաստվում են քննադատել Ռուսաստանին կոնտակտային խմբի շրջանակներում աշխատանքային խումբ ստեղծելուն խոչընդոտելու համար։

Բանակցությունները նախարարների մակարդակ տեղափոխելու հարցը չի քննարկվում։

Նույն շարքից