Միջազգային 

Եմենի նախագահը շտապ ժամանել է Էր-Ռիադ

analitik.am

Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին լքել է Արաբական պետությունների լիգայի` Շարմ Էլ Շեյխի ընթացող գագաթնաժողովը:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի` Հադին շտապ մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիյադ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հադին Եգիպտոս գագաթաժողովի է գնացել  Սաուդյան Արաբիայի թագավորի ընկերակցությամբ:

 

Ըստ լրատվամիջոցի աղբյուրի` Եմենում իրավիճակը փորձում է վատթարացնել նախկին նախագահ Սալիհը: Նույն աղբյուրը հայտնել է նաև, որ առաջիկայում Եմենի գործող նախագահը չի վերադառնա հայրենիք:

 

Երկու օր առաջ Հադին փախել էր Եմենից` խույս տալով հութի ապստամբներից, որոնց թիրախն էր դարձել:

Նույն շարքից