Միջազգային 

Միջազգային կազմակերպությունների աշխատակիցները լքում են Եմենը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի ու միջազգային այլ կազմակերպությունների ավելի քան 300 աշխատակիցներ մոտակա ժամերին կլքեն Եմենը: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի գրասենյակի մամուլի ծառայությունից, նշելով, որ Եմենի մայրաքաղաք Սանայից հատուկ չվերթներով նրանք կէվակուացվեն Եմենից:

 

Երկիրը կթողնի նաե Եմենում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ջամիլ Բենոմարը, ով նախ կմեկնի Ադիս-Աբեբբա, իսկ այնուհետեւ Եգիպտոս՝ Արաբական երկրների լիգիայի համաժողովին մասնակցելու համար:

 

Եմենից օտարեկրացիների էվակուացիան իրականացնելու համար Սաուդյան արքայազն ու երկրի շաշտպանության նախարար Մուհամեդ Սալամը տրամադրել է երեք ինքնաթիռ, որոնք արդեն ժամանել են Սանա:

 

Հիշեցնենք, որ Եգիպտոսը պատարստակամություն է հայտնել օժանդակել Սաուդյան Արաբիային ու հարկ եղած դեպքում ցամաքային ուժեր տեղափոխել Եմեն:

ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն կօժանդակի արաբական երկրներին:

 

Ներկայումս Սաուդյան օդուժը ավիահարվածներ է հասցնում շիա ապստամբների հենակետերի ու զինապահեստների ուղղությամբ:

 

 

Նույն շարքից