Միջազգային 

Օբաման պաշտպանում է Եմենի դեմ ռազմական ինտերվենցիան

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սաուդյան թագավոր Աբդել Ազիզի հետ հեռախոսազրույցում իր օժանդակությունն է խոստացել Եմենի դեմ ռազմական գործողությունների ծավալման պարագայում:

 

Միաժամանակ նա նշել է, որ տարածաշրջանում կայունությունը անհրաժեշտ է ապահովել քաղաքական պրոցեսների միջոցով:

 

Հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան ղեկավարը կրկին հավաստել է երկու երկրների բարեկամության իրողությունը:

 

ԱՄՆ նախագահը շարունակում է իր երկակի խաղը, իսկ Եմենի մայրաքաղաք Սանայում բնակչության շրջանում խուճապային մթնոլորտ է սկսվել:

Բնակիչները մտավախություն ունեն, որ Սաուդյան Արաբիայի օդուժի հարվածներն ավերածության կենթարկեն քաղաքի բնակելի թաղամասերն ու անմեղ զոհերի պատճառ կհանդիսանան:

Ներկայումս Սաուդյան օդուժը ավիահարվածներ է հասցնում շիա ապստամբների հենակետերի ու զինապահեստների ուղղությամբ:

 

 

Նույն շարքից