Միջազգային 

Եմենի նախագահը հրաժարվել է բանակցել շիա ապստամբների հետ

analitik.am

Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին չի պատրաստվում բանակցություններ վարել ապստամբների հետ, մինչեւ նրանք չկապիտուլացվեն։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախագահի օգնական Ահմեդ բեն Մուբարաքին։

«Նախագահի դիրքորոշումը հստակ է։ Նա այդ մասին խոսել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում։ Հուսիները պետք է դուրս գան իրենց գրաված շինություններից եւ հանձնեն զենքը»,- հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պակիստանի իշխանությունները մտադիր են զորք ուղարկել Եմեն ապստամբների դեմ պայքարելու համար։

Նույն շարքից