Միջազգային 

Ամերիկացիների 34 տոկոսը Օբամային համարում է իրական սպառնալիք երկրի համար

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգն է ներկայացնում:

Սոցիոլոգիական հարցման արդյունքում նման կարծիք է հայտնել հարցման մասնակցած ամերիկացիների 34 տոկոսը:

Հարցման մասնակցած ամերիկացիների 27 տոկոսը սպառնալիք է համարում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, որի ներկայացուցիչն է ներկայիս նախագահը:

 

Հատկանշական է, որ վերջին շրջանում Արեւմուտքի կողմից անվերջ քննադատության ենթարկվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ազգային անվտանգության սպառնալիք են համարել հարցման մասնակիցների 25 տոկոսը:

 

Առավել նվազ սպառնալիք է համարվում Բաշար Ասադի վարչախումբը՝ հարցման մասնակիցների 23 տոկոս:

 

Ամերիկացիների 58 տոկոսը իրական վտանգ են համարում աճող ահաբեկչությունը՝ ԻՊ խմբավորումը, Ալ-Քաիդան ու հակերները:

Ամերիկացիների 34 տոկոսի կարծիքով Միացյալ նահանգների անվտանգության ռեալ սպառնալիք է Հյուսիսային Կորեան, որը շարունակում է միջուկային փորձարկումները ու ընդլայնում ռազմական պոտենցիալը:

 

 

 

 

Նույն շարքից