Տնտեսություն 

Ֆինանսական օժանդակության համար Հունաստանը պետք է իրականացնի բարենորոգումներ

analitik.am

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հունաստանը վարկատուներից չի ստանա ֆինանսական օգնություն, քանի դեռ երկրում չեն անցկացվել մի շարք բարեփոխումներ:

 

Մերկելն այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Եվրոպական հանձնաժողովի ու ԵԿԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Մերկելն ընդգծել է, որ իրենք որպես ելակետ են ընդունում փետրվարի 20-ի համաձայնագիրը, և որ իրենք հավատարիմ են գտնվելու դրան: Ցիպրասն իր հերթին հայտարարել է, որ Հունաստանը պարտավոր չէ գործարկել հակաճգնաժամային միջոցներ:

Նա հավելել է, որ Հունաստանը ներկայացնելու է սեփական կառուցվածքային բարեփոխումները, որոնց նա ցանկանում է կյանքի կոչել: Ներկա դրությամբ Հունաստանը վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո: 

Նույն շարքից