Միջազգային Տնտեսություն 

Նորվեգիան պատրաստ է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ

analitik.am

 

Նորվեգիան հնարավոր է բարձրացնի գազի մատակարարումը ԵՄ երկրներ: Այս մասին Բրյուսելում հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Բերգե Բրենդեն:

«Կարծում եմ, որ Նորվեգիան կարող է նպաստել Եվրոպական Միության էներգետիկ անվտանգությանը: Ռուսաստանն այժմ մատակարարում է ԵՄ գազի 30 տոկոսը իսկ մենք՝ 20 տոկոսը: Մենք կարող ենք մեծացնել գազի մատակարարումը առաջիկա տարիներին»,– նշել է Բրենդեն ԵՄ էներգետիկ անվտանգության մասին քննարկման ժամանակ:

Միևնույն ժամանակ էներգետիկայի և կլիմայի եվրոպական հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն հայտնել է Կասպյան շրջանից դեպի ԵՄ գազի մատակարարումների վստահելի երթուղիներ փնտրելու անհարժեշտության մասին:

Նույն շարքից