Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե Եվրոպական խորհրդարանը քվեարկի Ուկրաինային 1.8 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն ցուցաբերելու օգտին, ապա 600 միլիոն եվրոյի առաջին տրանշը կստացվի արդեն ամռան սկզբին:
Այս մասին Բրյուսելում համապատասխան հարցի քննարկումների ու քվեարկության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է զեկուցող Գաբրիելուս Լանդսբերգիսը. «Եվրոպական խորհրդարանն այսօր կգրի եվրոպական պատմության ոչ մեծ մասը, երբ կքվեարկի ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներին ֆինանսական աջակցության խոշորագույն փաթեթի շուրջ: Մենք Ուկրաինային հատկացնում ենք 1.8 միլիարդ եվրո, որը պետք է հատկացվի երեք տրանշով: Եթե այսօր մենք կողմ քվեարկենք դրա օգտին, ապա կնշանակի, որ առաջին տրանշը՝ 600 միլիոն եվրո, Ուկրաինան կստանա ամռան սկզբին:
Այդ փաթեթը կօգտագործվի Ուկրաինայի բյուջեն հավասարակշռելու և նրա տնտեսությունը կայունացնելու, ընթացիկ պարտքերը վճարելու համար: Դա նաև շատ ուժեղ քաղաքական ազդանշան է»: