Միջազգային Տնտեսություն 

Չինաստանը Ուկրաինային տրամադրել է 15 միլիարդ դոլարի վարկ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չինական CITIC Construction ընկերությունն ու Ուկրաինայի տարածքային կառավարման նախարարությունը ստորագրել են հուշագիր, ըստ որի ուկրաինական կողմը ստանալու է 15 միլիարդ դոլարի վարկ:

Վարկային միջոցները նախատեսվում է ներդնել Ուկրաինայի բնակարանաշինության ոլորտում: Չինական կողմը վարկը հատկացրել է 15 տարով ու բավականին ցածր տոկոսադրույքներով:

Հուշագիրը նպատակ է հետապնդում Ուկրաինայում զարգացնել բնակարանաշինարարությունն ու պայմաններ ստեղծել երկրի երիտասարդ ընտանիքներին նպաստավոր պայմաններով բնակարաններ ստանալ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում բնակարանների հերթագրմանը գրանցված է շուրջ 800.000 ընտանիք:

 

 

Նույն շարքից