Հայաստան Տնտեսություն 

ԼՂՀ վարչապետը պարզաբանումներ է տվել պետական վճարումների ուշացման խնդրի վերաբերյալ

analitik.am

Վերջին ամիսներին աշխատավարձերի, թոշակների, պետական այլ պարտավորությունների կատարման՝ սովորական ժամկետներից ուշացումները, պայմանավորված են ամսվակ տրվածքով գումարների հավաքագրման գործընթացով:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այս մասին նշել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ կառավարության նախօրեին կայացած հերթական նիստում, անդրադառնալով հանրապետությունում ստեղծված ֆինանսական իրավիճակին։

Կառավարության ղեկավարի խոսքով, աշխատավարձերի, թոշակների և նպաստների ավելացումները ծանրացրել են պետության բեռը, սակայն կառավարությունը ձգտում է անել հնարավորը, որպեսզի քաղաքացիների մոտ դժգոհություններ չլինեն:

Հայցելով քաղաքացիների ներողամտությունը՝ վճարումների ձգձգման համար, վարչապետը հավաստիացրել է, որ ապրիլ ամսից գործընթացը կկարգավորվի: Ա. Հարությունյանը հանձնարարել է նաև, որ աշխատավարձերը բաշխվեն նախ կրթության, առողջապահության համակարգերի, ապա նոր միայն պետական կառավարման մարմինների աշխատակիցներին: 

Նույն շարքից