«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Իրավական Հասարակություն Հարցազրույց 

Հասարակության իրավագիտակցությունը պետք է բարձրացվի դեռևս դպրոցական տարիներից. Հրաչիկ Սարգսյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը  ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ:  Ստորև ներկայացնում ենք Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի կենսագրությունը, ինչպես նաև  հարցազրույցը վերջինիս հետ.





Կենսագրություն

Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։ 

1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։ 

1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։ 

1983 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։ 

1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ մինչև 1996 թվականը՝ որպես դատախազի օգնական։ 

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր։ 

1999 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։


 

 

Դատավորն  արդարադատություն իրականացնելիս,  լինելով ազատ և անկախ մարմին, ամբողջությամբ կարո՞ղ է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից 

 

Ամենօրյա գործունեության ընթացքում իրականացվում են խորհրդակցություններ, կոռուպցիոն ռիսկերի դրսևորումների դեմ միջոցառումներ և հսկողություն, որոնց միջոցով բացառվում է կողմերի շփումները դատավորների ու աշխատակազմի հետ, իրականացվում են դատարանների բնականոն գործունեությունն ապահովող բազմաթիվ միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետությունում դատավորները համեմատաբար հաճախ են ենթարկվում կարգապահական պատասխանատվության:


Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդ կերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:

 

Բացասաբար եմ վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման գաղափարին, այն չի բխում արդարադատության և դատարանների անկախության շահերից, այդ ինստիտուտն իրեն չի արդարացրել նաև զարգացած եվրոպական երկրներում:

 

 

Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները, արդյոք քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ անել հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:

 

Հասարակությունն ամբողջությամբ տեղեկացված չէ դատարանների գործունեությանը, դրա մի մասը գոհ է իր օգտին կայացված դատական ակտերի նկատառումով, իսկ պարտված կողմը` բնականաբար դժգոհ է: Հասարակական վստահության վերաբերյալ գնահատականը պայմանական է, խորը վերլուծության կարիք ունի և աննշան բացասական երևույթները չպետք է ֆետիշացվեն, քանի որ ամեն մի գործ պետք է նայվի բովանդակային առումով ու ինչ որ մեկի, այդ թվում նաև դեղին մամուլի սենսացիոն հայտարարությունները չպետք է դիտվեն որպես բացարձակ ճշմարտություն: Հարցի լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում, որը ցավոք բացակայում է: Հասարակության իրավագիտակցությունը պետք է բարձրացվի դեռևս դպրոցական տարիներից:


Քվեարկելու համար այցելեք www. p-as.am 


Նույն շարքից