«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Հենց դատարան դիմելու փաստը քաղաքացու սկզբնական վստահության դրսևորումն է. Ելենա Քոչարյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը  ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ:  Ստորև ներկայացնում ենք Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի կենսագրությունը:

 

 

 




Կենսագրություն



 Ծնվել Է1958 թվականին Երևան քաղաքում։ 

 

Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1976-1977 թթ. աշխատել է Երևանի «Ալմաստ» գործարանում՝ որպես բաշխիչ:

 

1977 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 

 

1977 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Երևանի «Զեյթուն» ուսանողական ավանում՝ որպես անձնագրավարուհի։ 

 

1981 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայեմլեկտրոմեքմատ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։ 

 

1984 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայխողովակմատառ» ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։ 

 

1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Մասիսի «ՇԱԱՄ»-ում՝ որպես իրավախորհրդատու։ 

 

1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է  Մասիսի շրջանային գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։ 

 

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է  ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայում՝ որպես ավագ խորհրդատու։ 

 

1999 թվականից  աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։ 

 

2008 թվականից մինչ այսօր աշխատում է  Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Ամուսնացած  է , ունի երկու զավակ՝ Հրանտ Համլետի Մարգարյան (ծնված 1985 թվականին) և Հովհաննես Համլետի Մարգարյան (ծնված 1987 թվականին): Զավակները ամուսնացած են, ունի մեկ թոռնիկ:




 

 

-Կայացրած դատական ակտերի հանդեպ քաղաքացիներն անվստահություն հաճա՞խ են հայտնում՝ բողոքը տանելով վերադաս դատարան:


-Ոչ հաճախ և ոչ միշտ է, որ կայացրած դատական ակտերի վերաբերյալ քաղաքացիների կողմից վերադաս դատարան բողոք է ներկայացվում դատարանի հանդեպ անվստահության պատճառով:


-Դատավորն  արդարադատություն իրականացնելիս,  լինելով ազատ և անկախ մարմին, ամբողջությամբ կարո՞ղ է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից:


-Հիմնականում այո:


-Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդ կերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:


 

-Հաշվի առնելով նախկինում գործող ատենակալների ինստիտուտի փորձը՝ կարծում եմ ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմամբ արդարադատությունը կշահի:


 

-Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները, արդյոք քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ անել հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:


 

Կարծում եմ, որ հենց դատարան դիմելու փաստը քաղաքացու սկզբնական վստահության դրսևորումն է, այլ բան է, եթե այդ վստահությունը չի արդարացվում: Իսկ ինչ վերաբերում է օրենքներին հասարակության բավականաչափ տեղեկացված լինելուն, ապա հասարակությունը բավականաչափ տեղեկացված չէ: Գտնում եմ, որ անհրաժեշտ է «Իրավագիտություն» առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում, ինչպես նաև օգտագործելով հեռուստաեթերը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված հաղորդաշարերի միջոցով:




Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

 

 

 

 

Նույն շարքից