«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Ընկերությունը ղեկավարվում է «Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին» իրավանորմով. «Լեվ Գրուպ»

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը  ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք  «Լեվ Գրուպ» Իրավատնտեսական միավորում գրասեյակի մասին.





Իրավաբանական գրասենյակի մասին

 

 Տարիներ առաջ Հայաստանը կազմում էր մի մասը ԽՍՀՄ կոչվող գերհզոր պետություն: Բայց Հայաստանի պատմությունը դրանից շատ  ավելի վաղ  է սկսվել և շարունակվում է: Ըստ Աստվածաշնչի` դրախտը  գտնվել է Հայաստանում: Նոյն առաջինն էր, որ փրկվելով ջրհեղեղից`  ոտք դրեց պատմական Հայաստանի հողի  վրա: Հայաստանն առաջին  երկիրն էր, որ  ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական  կրոն: Հայաստանն  այսօր  անկախ երկիր է և պատրաստ է ողջունել  յուրաքանչյուրին, ով  ցանկություն ունի աշխատելու,  ստեղծագործելու  և զարգանալու: Որպես Հայաստանի քաղաքացի և իրավաբան, ես ինձ հպարտ եմ զգում և  պատասխանատու  երկրիս համար: Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորման անունից ես երաշխավորում եմ,  որ մենք միշտ  պատրաստ ենք մատուցելու բարձրակարգ իրավաբանական ծառայություններ:

 

Աստված օրհնի մեր ընտանիքները, Հայաստանը և ողջ աշխարհը:

Գլխավոր տնօրեն` Լևոն Բաղդասարյան


 

 

 

 

-Ձեր իրավաբանական գրասենյակում իրավաբանական ծառայությունների մատուցումն իրավունքի բոլոր ճյուղերո՞վ է իրականացվում, թե՞ ոլորտի մասնագիտացված  ճյուղային ուղղվածությամբ:

 

-Լեվ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակը ծառայությունների մատուցումն իրականացնում է իրավունքի բոլոր ճյուղերով` տվյալ ոլորտում մասնագիտացած փաստաբանների, փորձագետների կողմից:

 

 

-Ձեր իրավաբանական գրասենյակում ծառայությունների մատուցումն ի՞նչ կարգով է կատարվում՝ հաճախորդների, կորպորատիվ հաճախորդների և  բիզնես  խորհրդատվության շրջանականերում

 

-Ծառայությունների մատուցումն իրականացվում է նշված բոլոր շրջանակներում:

 

 

-Ձեր գործունեության ամբողջ ընթացքում թվով քանի՞ քաղաքացու եք իրավաբանական օգնություն ցույց տվել անվճար հիմունքներով:

 

-Ընկերությունը ղեկավարվում է ՙԻրավունքը գիտություն է բարու և արդարի մասին՚ իրավանորմով, իսկ անվճար հիմունքներով քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցույց տալը բազմաթիվ է, չենք հաշվում, որի լավագույն ապացույցն է վերջիններիս կողմից հայտնած գրավոր շնորհակալությունները ԶԼՄ-երի միջոցով: Կատարվում են նաև ոչ միայն անվճար խորհրդատվություններ անապահով կամ սոցիալական  որոշակի խավի համար (մանկավարժներ, թոշակառուներ և այլն), այլ նաև հայտարարվում են անվճար իրավաբանական ծառայությունների միամսյակներ` մանկավարժի օրվա, բանակի օրվա, մայրության և գեղեցկության տոների և այլի կապակցությամբ, որոնց մասին նախապես տպվում են հայտարարությւններ ՀՀ-ում լույս տեսնող բարձր տպաքանակ ունեցող թերթերում: ՙԻրավունք՚ թերթի յուրաքնչյուր երեքշաբթի օրվա համարում գործում է ՙԻրավաբանի էջ՚ խորագիրը կրող բաժինը, որը վարում է ՙԼեվ Գրուպ՚-ընկերության գլխավոր տնօրենը, ինչպես նաև յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 16:00-ին ՙԱ1+՚ հեռուստաընկերության www.A1plus.am կայքում  ՙԼեվ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակը ուղիղ եթեր է հեռարձակվում (on-line)` անվճար իրավաբանական խոհրդատվություն տրամադրելով քաղաքացիներին:

 

 

 

-Ձեր գրասենյակի իրավաբանները վերապատրաստման դասընթացների հաճախակի՞ են մասնակցում, երբևէ օտարերկրյա պետություններում վերապատրաստման մասնակցե՞լ են:


 

-Այո, վերապատրաստման դասընթացների հաճախակի են մասնակցում,  օտարերկրյա պետություններում` ոչ:

 

 

-Ներկա դրությամբ հասե՞լ ենք այն կարգավիճակին, որ յուրաքանչյուր ոք կարող է վստահությամբ դիմել Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած իրավաբանական գրասենյակի և ստանալ իրավունքների և օրինական շահերի բարձորակ պաշտպանություն:



 

-Հայաստանում գործում են մի շարք փաստաբանական գրասենյակներ, նաև բարձր որակավորում ունեցող անհատ փաստաբաններ, որոնց կարելի է վստահել, բայց ցանկացածի մասին խոսք լինել չի կարող:

 

 

-Ձեր գրասենյակը մասնագիտացա՞ծ է միայն իրավաբանական ծառայությունների մատուցման  ոլորտում, թե՞ այլ ոլորտներում էլ եք գործունեություն ծավալում:



 Գրասենյակը մասնագիտացված է փաստաբանական ծառայություններ մատուցելու ոլորտում:




Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

 


Նույն շարքից