«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Վերջին տարիներին էականորեն աճել և շարունակում է աճել փաստաբանության նշանակությունը և հեղինակությունը. «AM» Իրավաբանական գրասենյակ

analitik.am

 «ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք «AM» Իրավաբանական գրասենյակի մասին:






 

Իրավաբանական  գրասենյակի մասին



 


Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին երկու խոշոր իրավաբանական ընկերությունների թիմերի միավորման արդյունքում, որոնք ավելի քան 10 տարի ակտիվ գործունեություն են ծավալել այս ոլորտում: 

 

«AM» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Ընկերության թիմը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով: Իրավաբաններից շատերը համատեղում են պրակտիկ իրավաբանի աշխատանքը հանրապետության լավագույն բուհերում դասախոսելու հետ: 

 

 Ընկերությունն ունի գործընկերներ, ինչպես հարևան Վրաստանում և Իրանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում:

 

 

 

 

 

-Ձեր իրավաբանական գրասենյակում իրավաբանական ծառայությունների մատուցումն իրավունքի բոլոր ճյուղերո՞վ է իրականացվում, թե՞ ոլորտի մասնագիտացված  ճյուղային ուղղվածությամբ:

 

-AM իրավաբանական ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով:

 

-Ձեր իրավաբանական գրասենյակում ծառայությունների մատուցումն ի՞նչ կարգով է կատարվում՝ հաճախորդների, կորպորատիվ հաճախորդների և  բիզնես  խորհրդատվության շրջանականերում

 

-Մեր գրասենյակում իրավաբանները միավորված են մի քանի թիմերում, որոնք ղեկավարվում են առավել փորձառու փաստաբանների կողմից: Նման թիմային աշխատանքը թույլ է տալիս հաճախորդի ցանկացած խնդրի լուծման վրա կենտրոնացնել մի քանի իրավաբանների ջանքերն ու կարողությունները, ինչի արդյունքում հաճախորդի համար գտնվում է խնդրի լավագույն լուծումը:

 

-Ձեր գործունեության ամբողջ ընթացքում թվով քանի՞ քաղաքացու եք իրավաբանական օգնություն ցույց տվել անվճար հիմունքներով:



-Մեր գրասենյակը իրականացնում է նաև Pro Bono աշխատանքներ: Pro Bono-ն հասարակական հիմունքներով տարվող աշխատանքներն են: Ընկերության խորհրդի կողմից ամսեկան կտրվածքով անվճարունակ քաղաքացիների համար որոշակի քանակի գործեր են ընտրվում և մատուցվում անվճար իրավաբանական ծառայություններ: Խորհուրդը մոտ տասը գործից ընտրում է այն  ֆիզիկական անձանց գործերը, որոնցով պետք է անվճար օգնություն ցուցաբերել:

-Ձեր գրասենյակի իրավաբանները վերապատրաստման դասընթացների հաճախակի՞ են մասնակցում, երբևէ օտարերկրյա պետություններում վերապատրաստման մասնակցե՞լ են:

 

-AM իրավաբանական ընկերությունը հետամուտ է իր աշխատակիցների՝ ինչպես վերապատրաստման դասընթացներին, այնպես էլ մասնագիտական արդիական թեմաներով կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին մասնակցելու հարցում: Առաջիկա վերապատրաստման դասընթացը, որին կմասնակցի մեր իրավաբաններից մեկը, կազմակերպվում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության կողմից, և տեղի է ունենալու Հունաստանում:

 

-Ներկա դրությամբ հասե՞լ ենք այն կարգավիճակին, որ յուրաքանչյուր ոք կարող է վստահությամբ դիմել Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած իրավաբանական գրասենյակի և ստանալ իրավունքների և օրինական շահերի բարձորակ պաշտպանություն:

 

-Ակնհայտ է, որ վերջին տարիներին էականորեն աճել և շարունակում է աճել փաստաբանության նշանակությունը և հեղինակությունը: Դրան նպաստել է, մասնավորապես, օրենսդրական այն փոփոխությունը, որով, չհաշված որոշ բացառությունները, արգելվել է ոչ փաստաբան ներկայացուցիչների մասնակցությունը նաև քաղաքացիական դատական գործերին: Բացի այդ, դրական փոփոխությունները պայմանավորված են նաև փաստաբանական դպրոցի ստեղծմամբ, ինչպես նաև անհատ փաստաբանների ու փաստաբանական գրասենյակների միջև առկա բարձր և առողջ մրցակցությամբ: Այսօր կարող ենք վստահ խոսել փաստաբանության՝ որպես կայացած և զարգացող ինստիտուտի մասին: Այդուհանդերձ, եթե խոսենք հաճախորդի տեսանկյունից, ապա հաճախորդն ամեն դեպքում պետք է ձգտի իր խնդրին համապատասխան ճիշտ ընտրություն կատարել փաստաբանական գրասենյակների միջև՝ հաշվի առնելով գրասենյակի իրավաբանների ոլորտային մասնագիտացվածությունը և համանման գործերի նախկին հաջող փորձը:

 

-Ձեր գրասենյակը մասնագիտացա՞ծ է միայն իրավաբանական ծառայությունների մատուցման  ոլորտում, թե՞ այլ ոլորտներում էլ եք գործունեություն ծավալում:

 

-Բացի իրավաբանական ծառայություններից, մեր ընկերությունը մատուցում է նաև բիզնես խորհրդատվություն, որն ուղղված է մեր հաճախորդների կառավարման արդյունավետությունն ու շահութաբերությունը բարձրացնելուն: Մասնավորապես, այդ ծառայությունները կարող են օգնել բարելավել կազմակերպությունների ներքին կառավարման մեխանիզմները, նրանց հաճախորդների հետ աշխատանքը, սեփական կադրերի ընտրության ու որակավորման համակարգը, մարքեթինգային քաղաքականությունը և բիզնեսի կազմակերպման այլ ուղղություններ:

 


Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

Նույն շարքից