«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Մեր երկրում պատժի նպատակը իրավախախտում կատարած անձին հնարավորինս խիստ պատժի ենթարկելն է. Արարատ Անտոնյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը  ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք  ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ,փաստաբան Արարատ Անտոնյանի կենսագրությունը, ինչպես նաև  հարցազրույցը վերջինիս հետ.

 

 

 

 




Կենսագրություն`

             

 Ծնվել է` 26.07.1982թ.

 

 Կրթություն `


 

1999-2004թթ. ՀՀ Ոստիկանության  ակադեմիա իրավաբանության –իրավագիտության բաժին, մագիստրոսի կոչում,

                

2005-2007թթ. Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարան ճարտարագիտության և տնտեսագիտության բաժին, մագիստրոսի կոչում,

2007թթ. Փաստաբան, ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ



Ընդհանուր որակավորում`


Մասնագիտացված է` աշխատանքային, վարչական, քրեական, քաղաքացիական, հարկային, մտավոր սեփականության /ապրանքային նշաններ, ֆիրմային անվանումներ, հեղինակային իրավունք/  իրավունքի ոլորտներում և այլն:

  

Աշխատանքային գործունեության պատմություն


17.05.2005-03.04.2007թթ.  ՀՀ Ոստիկանություն-նախ որպես քրեական հետախույզ, հետո` հետաքննիչ:  

 04.05.2007-31.03.2010թթ. «Դիֆենս իրավաբանական գրասենյակ»-փոխտնօրեն-իրավաբան:

07.05.2007-01.10.2007թթ.  «Գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցման ասոցիացիա» ՀԿ-ում որպես իրավաբան:

2007-2009թթ.  Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարան, իրավագիտության դասախոս:

2012թթ. «Մարդու իրավունքներ տուն» ՀԿ-ում որպես հաշվապահ-իրավաբան:

31.03.2010-23.07.2012թթ. «Դիֆենս իրավաբանական գրասենյակ»-տնօրեն-իրավաբան:

05.04.2012-05.06.2012թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարողությունների զարգացում ծրագրի շրջանակներում, որպես փորձագետ-իրավաբան:

24.07.2012-30.03.2013թթ.  «ԷՅ էՄ» իրավաբանական ընկերություն-տնօրեն,  գլխավոր փորձագետ:

11.04.2013թթ. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, որպես իրավաբան:

01.02.2014թթ.«ELL իրավաբանական կազմակերպությունում», որպես գլխավոր իրավաբան:

Իրավաբանական ծառայություններ է մատուցել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են`

 

Առևտրի կենտրոններ`


«Հայաստանի գանձեր»,

«Նինա Հովնանյան Կուտյուր»,

«Մոդեարտ» (ՀՀ-ում Մեքսի ներկայացուցիչ),

«Մոդեքսպո» (ՀՀ-ում Մոտիվիի ներկայացուցիչ),

 

Առողջության կենտրոններ`


«Շունչ» ՍՊԸ,

 «Լա Մելանյա Բյութի ընդ Վելս»,

 «Բեռլին-Խեմի»

«Ալֆա ֆարմ»

 

Հեռուստաընկերություններ և նախագծեր`


«Արմենիա TV»,

«TV -5»,

«Արմնյուզ»,

«Երեսուներկու պրոդակշն»,

«Երկիր Մեդիա»(հեղինակային իրավունքի վերաբերյալ դատավարություն)

«Հայ ֆիլմ»

 

 

Այլ`


«ՄԱԿ ՓԳՀ»

 «Ավանգարդ Մոթորս»

  «Լիգա Պրես»

  «Գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցման ասոցիացիա»

«Նեֆտենայա կոմպանիա Ռոսնեֆտ»

«Հայ հեղինակ» ՀԿ

«ՌՈՒԷԴԱՐ» տաքսի ծառայություն

«Դիլիջան ջուր»

«Դալմա Ինվեստ»

«Էրեբունի պլազա»

«ADB» /Ասիական զարգացման բանկ/

«Քլիք վեբ դիզայն»

«Ինեկոբանկ»

«Մելաթ բանկ»

«Ազատեկ գոլդ»

 

 

Վերապատրաստում



Ընտրական իրավունք` Ընտրական գործընթացների հետ կապված հանցագործություններ, քննության և որական առանձնահատկությունները:


Աշխատանքային իրավունք`


Աշխատանքային պայմանագրի կնքման և դադարման կարգը:


Հարկային իրավունք`



Հարկ վճարողի իրավունքներն ու պարտականությունները:


Հեղինակային իրավունք`



Հեղինակային իրավունքի օբյեկտն առանց թույլտվության օգտագործելու իրավական հետևանքները:

 

Լեզուների իմացություն



Հայերեն` խոսում է` գերազանց, գրում է` գերազանց,

 

Ռուսերեն` խոսում է` լավ, գրում է` գերազանց,

 

Անգլերեն` խոսում է` լավ, գրում է` լավ:

 

 

Համակարգչային ծրագրերի իմացություն


 

Microsoft Office Excel գերազանց

 

Microsoft Office Word գերազանց

 

Internet գերազանց

 

 

 

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը:

 

 

-Դեռևս շատ անելիքներ կան արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացման համար: Թեև Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիման վրա իրականացվել են մի շարք միջոցառումներ, մշակվել և ընդունվել են ծրագրից բխող առանձին իրավական ակտեր, այնուամենայնիվ, հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ շարունակում է մնալ ցածր մակարդակում:

Նույնիսկ այն դեպքերում, երբ գործը չունի քաղաքական բնույթ, և առկա չեն կոռուպցիոն ռիսկեր, դատավորների մեծ մասը կաշկանդված է մեղադրյալի նկատմամբ կալանավորում կիրառելու միջնորդությունը մերժելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ հօգուտ մեղադրյալի ցանկացած բնույթի գործողություն կամ որոշում կայացնելու գործում, քանի որ դրանք, ամենայն հավանականությամբ, կորակվեն որպես  անձնական շահագրգռվածության դրսևորում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2013թ. Անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի հետ կապված խնդիրներին, իր զեկույցում նշել է, որ դատավորները պայմանականորեն բաժանվել են երեք կատեգորիաների. դատավորներ, որոնք գրեթե ցանկացած գործ համաձայնեցնում են Վճռաբեկ դատարանի հետ, այս դատավորները «ամենասիրված» դատավորներն են համարվում, որոնք արժանանում են խրախուսանքների, դատավորներ, որոնք համաձայնեցնում են միայն պարտադիր համաձայնեցման ենթակա գործերը և վերջապես, կա սակավաթիվ դատավորների մի դաս, որն ընդհանրապես որևէ գործ չի համաձայնեցնում Վճռաբեկ դատարանի հետ՝ կայացնելով ինքնուրույն որոշումներ: Այս դատավորները անկախ են և համարվում են «ամենաչսիրված» և «անկանխատեսելի» դատավորները, ուստիև, ենթակա են ճնշումների ու «հետապնդումների» ենթարկվելու մեծ ռիսկի:

 

 

-Փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելիս ի՞նչ միջոցներ են ձեռնարկում փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ:

 

 

-Փաստաբանների կողմից   ձեռնարկված միջոցները փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ շատ անհատական են և կարծում եմ յուրաքանչյուր փաստաբան իր ընկալմամբ և չափորոշիչներով է այդ քայլերը ձեռնարկում: Կարծում եմ փաստաբանության հեղինակությունը և հարգաքը այդ ինստիտուտի նկատմամբ ավելի կբարձրանա, եթե փաստաբանական ծառայություններ մատուցելու իրավունքից զրկվեն այն փաստաբանները, որոնք մասնագիտացված պատրաստվածությամբ, մատուցված ծառայությունների ցածր որակով և զարթուղի ճանապարհներով  լուծումներ գտնելով պախարակում են այս համակարգի գործունեությունը:

 

 

-Ինչպե՞ս  կգնահատեք ՀՀ քաղաքացիների վստահության աստիճանը փաստաբանական  գործունեության նկատմամբ

 

-Ցավոք սրտի դեռևս գոյություն ունեն այնպիսի փաստաբաններ, որոնք հիմնկանում կատարում են միջնորդի, այլ ոչ թե պաշտպանի առաքելություն: Այսինքն փորձում են գործը ոչ թե իրավական հարթությունում լուծել, այլ զարթուղի ճանապարհներով, կաշառք փոխանցելով: Այդպիսի փաստաբանները շատ են մեր իրականության մեջ և դա բնականաբար բացասաբար է անդրադառնում փաստաբանների ամբողջ ինստիտուտուի ներկայացուցիչների վերաբերյալ: Բայց պետք է նաև նշեմ, որ վերջին տարիներին հանրային ընկալման մեջ դրական փոփոխություններ եմ արձանագրել, այն իմաստով, որ մարդիկ ավելի հաճախ են սկսել դիմել փաստաբանական ծառայություններին: Սա մեծ քայլ առաջ է, և խոսում է հանրային իրավագիտակցության բարձրացման և ինչու չէ նաև փաստաբանի նկատմամբ վստահության մասին:

 

-Շատ դեպքերում մարդիկ իրավական հարթության մեջ լուրջ խնդիրներ են ունենում, սակայն չեն ցանկանում դատարան դիմել, ինչո՞վ է դա պայմանավորված:

 

 

-Պատճառները կարող են տարբեր լինել: Օրինակ դատական գործընթացի հետ կապված քաշքշուկներից խուսափելը, իրավագիտակցության ցածր մակարդակը, դատական գործըթացի հետ կապված ծախսերից խուսափելը և այլն: Բայց կարծում եմ այս ցանկում հիմնական պատճառը դատարանների նկատմամբ ունեցած վստահության ցածր մակարդակն է: Թեև Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիման վրա իրականացվել են մի շարք միջոցառումներ, մշակվել և ընդունվել են ծրագրից բխող առանձին իրավական ակտեր, այնուամենայնիվ, հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ շարունակում է մնալ ցածր մակարդակում: «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2013» հարցման արդյունքներով Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 69%-ը համարել է դատական համակարգը կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված, իսկ հարցվածների 18%-ը հայտարարել է դատարաններին կաշառք տալու փաստի մասին:

ԱՄՆ պետքարտուղարության կողմից 2014թ. Հրապարակված Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցով արձանագրվել է, որ 2013 թվականին ՀՀ դատական համակարգը անկախ չի եղել  և դատավորները չեն ունեցել արդյունավետ պաշտպանության միջոցներ այն դեպքերում, երբ գործադիր, օրենսդիր կամ վերադաս  դատական իշխանության մարմինները որոշել են պատժամիջոցներ կիրառել իրենց նկատմամբ:

2012թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն արձանագրել է Հայաստանում դատարանների անկախության պակասը, որը պայմանավորել է քաղաքական ճնշումների վտանգ պարունակող՝ դատավորներին նշակման մեխանիզմով և կարգապահական պատասխանատվության անկախ մեխանիզմի բացակայությամբ: Կոմիտեին մտահոգել են նաև դատական համակարգում մշտական բնույթ ունեցող կոռուպցիայի վերաբերյալ պնդումներն ու բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի համոզիչ արդյունքների բացակայությունը, որը  հանգեցրել է արդարադատության   նկատմամբ հանրային վստահության անկմանը:

 

 

-Ի՞նչ եք կարծում դատավորները և դատախազները պահպանում և առաջնորդվո՞ւմ են մարդկային արժանապատվությունը հարգելու, բարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դատավարության մասնակիցների իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքով:

 

 

 

-Դատավորները և դատախազները կարևոր դերակատարություն ունեն իրավունքի գերակայության պահպանման հարցում։Ոչինչ այդքան քայքայիչ չէ իրավունքի գերակայության համար, որքան պաշտոնական ապօրինությունները, իսկ դատավորների և դատախազների կողմից մարդկային արժանապատվությունը չհարգելը, դատավարության մասնակիցնների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևրելը կամ խոշտանգման այլ դրսևորումները անընդունելի են: Խոշտագումների կանխարգելման ասպարեզում ևս մեծ քայլ առաջ է գրանցվել, սակայն դատավորներից և դատախազներից կարծում եմ ակընկալվում է ավելին: Դատավորներն ու դատախազները նաև պարտավոր են երաշխավորել, որ իրենց պարտականությունները կատարելիս, անուղղակիորեն կամ այլ կերպ, չեն խթանում խոշտանգումների կիրառումը։ Որոշ իրավական համակարգերում դատախազները կարող են անմիջականորեն ներգրավված լինել հարցաքննության անցկացմանը, որի ընթացքում կիրառվում են խոստովանություն  և տեղեկություն ստանալու բռնի մեթոդներ։ Լինում են նաև դեպքեր, երբ դատախազները գործը քննելիս հիմնվում են տեղեկությունների կամ խոստովանության վրա` առանց համոզվելու, որ դրանք ձեռք չեն բերվել բռնի ճանապարհով։ Երբեմն դատավորներին և դատախազներին չի հաջողվում պահպանել այն օրենքները և ընթացակարգերը, որոնք մշակված են ազատությունից զրկված անձանց պաշտպանելու և խոշտանգումները կամ դաժան վերաբերմունքի այլ ձևերը կանխարգելելու համար։Նրանց նաև կարող է չհաջողվել պահանջել, որ անձը հայտարարություն կամ խոստովանություն անի իրենց ներկայությամբ, ուսումնասիրել իրենց մոտ բերված ազատազրկված անձի մոտ ֆիզիկական կամ հոգեկան վնասվածքների հետքերը, վերադարձնել ազատազրկված անձին իրավապահ մարմիններում գտնվող ազատազրկման վայր, որտեղ հնարավոր է, որ այդ անձի հանդեպ կարող է դաժան վերաբերմունք կիրառվել, չհաջողվի արձագանքել այնպիսի նշաններին, որոնք ցույց են տալիս, որ անձի հանդեպ դաժան վերաբերմունք է կիրառվել, անգամ   եթե պաշտոնական բողոք ներկայացված չի, բավարար լրջությամբ չվերաբերվել խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի այլ ձևերի մասին բողոքին, չանցկացնել այդ բողոքի վերաբերյալ քննություն՝ նման գործողություններ կիրառած անձանց պատժելու նկատառումով, նաև չկատարել ազատազրկման վայրերում վերահսկողություն կատարելու իրենց լիազորությունը։

 

 

 

-Դատախազը խթանում է արդյոք արդար դատաքննություն կայացնելուն և դրսևորում է անկողմնակալ և անաչառ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ:

 

 

 

-Չեմ տիրապետում այնպիսի վիճակագրության, որը ցույց կտար, թե դատախազները որքանով են խթանում արդար դատաքննության իրականացմանը և դրսևորում անկողմնակալ և անաչառ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ, սակայն փորձեմ մի քանի կոնկրետ օրինակներով անդրադառնալ գոյություն ունեցող թերություններին: Այսպես, նախաքննական մարմինները հաճախ կասկածյալին քննությանը ներգրավում են նախ որպես վկա, քանի որ վկան պարտավոր է տրամադրել իրեն հայտնի բոլոր տեղեկությունները, այնուհետև նույն գործով նույն վկային ներգրավում են որպես կասկածյալ կամ մեղադրյալ՝ իր դեմ օգտագործելով իր իսկ հայտնած տեղեկությունները: Այսինքն, դատախազության թողտվությամբ շրջանցվում է օրենքի այն պահանջը, ըստ որի չի կարելի մարդուն ստիպել իր դեմ ցուցմունք տալ: Խափանման միջոց ընտրելիս դատախազությունը մշտապես նախապատվությունը տվել է կալանավորմանը, չնայած օրենսդրությամբ առկա են նաև այլ խափանման միջոցներ, ինչպես գրավը, չհեռանալու մասին ստորագրությունը, անձնական երաշխավորությունը և այլն: Կալանավորման նման համատարած կիրառումը շատ դեպքերում ոչ միայն անհարկի սահմանափակում է անձի ազատությունը, այլև նպաստում է քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությանը:

 

 

 

-Խելամի՞տ է հետևյալ կիրառվող իրավիճակը արդար դատաքննության պայմաններումԴատախազը պահանջում է առավել խիստ պատիժ նշանակել ամբաստանյալի նկատմամբ, պատիժը ակնհայտ անարդարացի կամ մեղմ լինելու պատճառով, անտեսելով ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշները, այդթվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները»:

 

 

 

-Մեր երկրում պատժի նպատակը ոչ թե իրավախախտում կատարած անձի ուղղումն է, այլ այդ անձին հնարավորինս խիստ պատժի ենթարկելը: Հետևաբար, կարծում եմ նշված օրինակը մեր տխուր իրականությունից է և անհրաժեշտ է վերանայել պատժի տեսակները` հատկապես ուշադրություն դարձնելով այլ ընտրանքային պատժի կիրառման հնարավորություններին: Միշտ չէ որ սոցիալական արդարության վերականգնման նպատակով անհրաժեշտ է կիրառել պատժի առավելագույն չափը:



Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

Նույն շարքից