«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Քաղաքացիները չեն վստահում դատարանին և բավականաչափ տեղեկացված չեն օրենքներից. Սերգեյ Չիչոյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ  Չիչոյանի կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս հետ.

 

 

 

 



Կենսագրություն

 

 Ծնվել է՝ 1966թ. Գավառ քաղաքում։

 

1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։



1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Կամոսարք» գործարանում՝ որպես իրավաբան։

 


1989 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Վանաձորի ՆԳԲ քննչական բաժնում` որպես քննիչ:

 


1990 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Գավառի ՆԳԲ քննչական բաժանմունքում` որպես քննիչ, հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ, քննչական բաժանմունքի պետ։

 


1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Գեղարքունիքի  մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատավորի պաշտոնում։

 


2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։

 


2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հյուսիսային քրեական դատարանի նախագահի պաշտոնը: 

 


2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

 

 

 

-Կայացրած դատական ակտերի հանդեպ քաղաքացիներն անվստահություն հաճա՞խ են հայտնում՝ բողոքը տանելով վերադաս դատարան:



-Այո:



-Դատավորն  արդարադատություն իրականացնելիս,  լինելով ազատ և անկախ մարմին, ամբողջությամբ կարո՞ղ է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից:



-Այո:



-Ինչպե՞ս  եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդ կերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:



 

-Դրական, երդվյալ ատենակալների ինստիտուտը կարող է բարձրացնել քաղաքացիների վստահությունն արդարադատության նկատմամբ: Այո, հնարավոր է:


 

-Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները, արդյոք քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա  ի՞նչ անել հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:


 

-Բավարար, քաղաքացիները չեն վստահում դատարանին և բավականաչափ տեղեկացված չեն օրենքներից: Քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել հասարակական կազմակերպությունների աշխատանքներն այդ ուղղությամբ:




Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

Նույն շարքից