«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Գրասենյակի փաստաբանները պարտադիր կարգով մասնակցում են փաստաբանների համար սահմանված դասընթացներին. Գարիկ Գալիկյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը  ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ:  Ստորև ներկայացնում ենք «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի մասին, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս ղեկավարի  հետ.

 

 

 

«Գալիկյան» Փաստաբանական գրասենյակը ստեղծվել է 2012 թվականին, սակայն մինչ այդ 2007 թվականից գործել է Ա/Ձ «Գարիկ Գալիկյան», որը նույնպես տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ:

 

 



 -Ձեր իրավաբանական գրասենյակում իրավաբանական ծառայությունների մատուցումն իրավունքի բոլոր ճյուղերո՞վ է իրականացվում, թե՞ ոլորտի մասնագիտացված  ճյուղային ուղղվածությամբ:

 

 

 

-«Գալիկյան» փաստաբանական գրասենյակը իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ է  մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով և կոնկրետ մասնագիտացված ճուղային ուղվածություն չունի քանի որ, գրասենյակում աշխատում են թվով 6 արտոնագրված փաստաբան և 4 իրավաբան: Գրասենյակի փաստաբաններից յուրաքանչուրը ունի իր ճյուղային ուղվածությունը:

 


-Ձեր իրավաբանական գրասենյակում ծառայությունների մատուցումն ի՞նչ կարգով է կատարվում՝ հաճախորդների, կորպորատիվ հաճախորդների և  բիզնես  խորհրդատվության շրջանականերում

 

 

-Գրասենյակը ծառայություններ մատուցում է քաղաքացիններին, ինչպես նաև գրասենյակը ունի կորպորատիվ հաճախորդներ, որոնց հետ կնքված է երկարաժամկետ պայմանագիր:

 


-Ձեր գործունեության ամբողջ ընթացքում թվով քանի՞ քաղաքացու եք իրավաբանական օգնություն ցույց տվել անվճար հիմունքներով:

 

 

-«Գալիկյան» փաստաբանական գրասենյակն իր ստեղծման օրվանից իրավունքի ոլորտում խորհրդատվություն է իրականացնում բացառապես անվճար, որը արդեն շուրջ յոթ տարի է ինչ յուրաքանչուր աշխատանքային օր գրասենյակում ընդունում է մոտ 10 հաճախորդ՝ միջինը:

 


-Ձեր գրասենյակի իրավաբանները վերապատրաստման դասընթացների հաճախակի՞ են մասնակցում, երբևէ օտարերկրյա պետություններում վերապատրաստման մասնակցե՞լ են:

 

 

-Գրասենյակի փաստաբանները պարտադիր կարգով մասնակցում են փաստաբանների համար սահմանված դասընթացներին, եղել են դեպքեր, երբ դասընթացների են մասնակցել նաև արտերկրում:

 


-Ներկա դրությամբ հասե՞լ ենք այն կարգավիճակին, որ յուրաքանչյուր ոք կարող է վստահությամբ դիմել Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած իրավաբանական գրասենյակի և ստանալ իրավունքների և օրինական շահերի բարձորակ պաշտպանություն:

 

 

-«Գալիկյան» փաստաբանական գրասենյակ յուրաքանչուր օր դիմում են միջինը 10 մարդ, որոնք ստանում են բացառապես անվճար խորհրդատվություն: Գրասենյակը յուրաքանչուր հաճախորդի ցուցաբերում է անհատական մոտեցում, չի խնայում ջանք ու եռանդ իր վստահորդների և պաշտպանյալների իրավունքների պաշտպանության համար, ինչի արդյունքում գրասենյակի հաճախորդների թիվը յուրաքանչուր օր ավելանում է, ինչը ապացույց է այն բանի, որ յուրաքանչյուր ոք կարող է վստահությամբ դիմել գրասենյակ և ստանալ իրավունքների և օրինական շահերի բարձորակ պաշտպանություն:

 


-Ձեր գրասենյակը մասնագիտացա՞ծ է միայն իրավաբանական ծառայությունների մատուցման  ոլորտում, թե՞ այլ ոլորտներում էլ եք գործունեություն ծավալում:

 

-«Գալիկյան» փաստաբանական գրասենյակը ծառայություններ է մատուցում միայն իրավաբանական խնդիրների շուրջ:



Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

Նույն շարքից