«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Մարդիկ իրավական համակարգի նկատմամբ ունեցած անվստահության պատճառով դատարան չեն դիմում. Կարինե Գասպարյան

analitik.am

 «ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանի կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս հետ.

 





Կենսագրությունը

 

 Ծնվել է` 15.11.1958թ. ք. Երևան:

 

1976թ. ավարտել է Երևանի 26 կոմիսարների անվան N10 միջնակարգ դպրոցը:

 

1978թ. ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը, որն ավարտել է 1984թ.:

 

 Մինչ ավարտելը աշխատել է արդյունաբերական շինարարության նախարարության մեքենահաշվիչ կայանում որպես կադրերի բաժնի տեսուչ, ավագ տեսուչ, հատուկ բաժնի պետ:

 

1985թ. աշխատանքի է անցել Կիրովականի քաղ. խորհրդի գործկոմում որպես իրավաբան:

 

1991թ.-ից զբաղվում է փաստաբանական գործունեությամբ:

 

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

 

 

 

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը:

 

 

-Բավարար:

 



-Փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելիս ի՞նչ միջոցներ են ձեռնարկում փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ:

 

 

-Իրենց պաշտպանական գործելաոճը ճիշտ կազմակերպելով:

 


-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ քաղաքացիների վստահության աստիճանը  փաստաբանական գործունեության նկատմամբ

 

 

-Լավ:

 


-Շատ դեպքերում մարդիկ իրավական հարթության մեջ լուրջ  խնդիրներ են ունենում, սակայն չեն ցանկանում դատարան դիմել, ինչո՞վ է դա պայմանավորված:

 

 

-Իրավական համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունից:

 


-Ի՞նչ եք կարծում դատավորները և դատախազները պահպանում և առաջնորդվո՞ւմ են  մարդկային արժանապատվությունը հարգելու, բարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դատավարության մասնակիցների իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքով:

 

 

-Մասամբ:

 


-Դատախազը խթանում է արդյոք արդար դատաքննություն կայացնելուն և դրսևորում է անկողմնակալ և անաչառ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ:

 

 

-Հազվադեպ դեպքերում:

 


-Խելամի՞տ է հետևյալ կիրառվող իրավիճակը արդար դատաքննության պայմաններում.«Դատախազը պահանջում է առավել խիստ պատիժ նշանակել ամբաստանյալի նկատմամբ, պատիժը ակնհայտ անարդարացի կամ մեղմ լինելու պատճառով, անտեսելով ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշները, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները»:

 

 

-Իհարկե ոչ:



Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

Նույն շարքից