Հարցազրույց 

Մոսկվա այցելությունը կապ չունի հանձնաժողովը փոխելու իմ որոշման հետ . Վահե Էնֆիաջյան

analitik.am

Վերջերս մամուլում շրջանառվում էր , որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Մոսկվա է գնացել, որից որոշ ժամանակ անց նա որոշում է կայացրել հրաժարվել ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի տեղակալի պաշտոնից: Այդ հարցի շուրջ Analitik.am-ը զրուցեց Վահե Էնֆիաջյանի հետ:     



Պարո՛ն Էնֆիաջյան, 2012 թվականի հոկտեմբերից եղել եք ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, սակայն հայտարարել եք, որ հրաժարվում եք հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և մտադիր եք Ձեր գործունեությունը շարունակել Արտաքին կապերի հանձնաժողովում: Ո՞րն է Ձեր որոշման պատճառը:    



Այո, արդեն մոտ 2,5 տարի իմ գործունեությունը ծավալել եմ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Այս տարիների ընթացքում մասնակցություն եմ ունեցել  միջխորհրդարանական նիստերին, միջազգային քննարկում-սեմինարներին և եվրոպական տարբեր երկրներում իրականացված տարաբնույթ ծրագրերին: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում իմ գործունեության առաքելությունը կատարված եմ համարում, և ցանկանում եմ այսուհետ աշխատել Արտաքին կապերի  հանձնաժողովում, որը նույնպես  կարևոր դեր է կատարում միջազգային հարթակում Հայաստանի տեղի և դերի բարձրացման գործում: Հավելեմ, որ խորհրդարանական տարիների իմ փորձն ու գիտելիքները ներդնելու եմ այս հանձնաժողովում նույնպես իմ գործունեությունը կառուցողական և արդյունավետ ծավալելու համար:    


Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ վերջերս Մոսկվայում եք եղել և վերադառնալուց հետո եք հայտարարել  հանձնաժողովը փոխելու Ձեր որոշման մասին:  


Մոսկվա գնալը կապ չունի իմ որոշման հետ: Այցս անձնական գործերով է եղել, և այնտեղի իմ հանդիպումները եղել են ոչ աշխատանքային բնույթի:

Նույն շարքից