Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական 

Մեծ հայն ու ...

analitik.am

Հայազգի մեծ բարերար Քըրք Քրքորյանի մահը հուզեց բոլոր հայերին: Սրտանց ցավում էին նույնիսկ մարդիկ, ովքեր երբեք չեն հանդիպել Քրքորյանին, միայն լսել են նրա գործունեության մասին: Քրքորյանը մեծ հայ էր՝ հայ գենի իսկական կրող: Նա ինքակերտ միլիարդատեր էր ու միևնույն ժամանակ չափազանց հասարակ մարդ:

Բիզնես դաշտում նրանից վախենում էին մրցակիցները: Այս մեծ հայի նույնիսկ մահվան առիթը որոշ մարդիկ բաց չթողեցին իրենց անձը գովազդելու համար: Խաչիկ Սուքիասյանը, նույն ինքը Գռզոն , իսկույն տեղադրեց իր և Քրքորյանի լուսանկարը՝ փորձելով պատրանք ստեղծել`իբր անձնապես մտերիմ է եղել Քրքորյանի հետ:

Կաննում արված այս լուսանկարի պատմությունը հետևյալն է՝ Խաչիկը ռեստորանում պատահաբար տեսնելով Քրքորյանին, մոտեցել է ու խնդրել է լուսանկարվել նրա հետ: Քրքորյանը, ի տարբերություն Խաչիկի, հասարակ մարդ էր և բոլոր ցանկացողների հետ սիրով լուսանկարվում էր, առավել ևս, երբ խնդրողները հայ էին լինում: Այդ լուսանկարի ենթատեքստը սակայն այնպիսին է, որ կարծես Խաչիկն ու Քըրքը միասին գնացել էին հանգստանալու:

Խաչիկն իր կյանքում Քրքորյանին երկու անգամ է տեսել: Լուսանկարում առաջին դեպքն էր: Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Երևանում՝ Մարիոթ հյուրանոցի ամառային սրճարանում: Խաչիկը Քրքորյանի մտերիմ երգչուհուն (անունը հասկանալի պատճառներով չենք ցանկանում նշել) խնդրում է բարեխոսել Քրքորյանի հետ հանդիպման համար: Քրքորյանը սովորաբար չէր մերժում նման խնդրանքները, և մեծահոգաբար համաձայնվում է հանդիպել Խաչիկի հետ ` երգչուհու ներկայությամբ: Խաչիկը հանդիպման է ժամանում իր սափրագլուխների ողջ շքախմբով, մի քանի ջիփերով և սեփական կարևորությունը ընդգծող այլ ատրիբուտիկայով: Քրքորյանի վրա բնականաբար այդ ամենը թողնում է չափազանց վատ տպավորություն, ինչն էլ նա ասում է իր մտերմուհուն: Հետագայում հարցազրույցներից մեկում Քրքորյանը դառնացած անդրադառնում է ցուցամոլության արատավոր երևույթին:

Մենք ևս սիրով տեղադրում ենք Մեծ բարերար ու Մեծ ՀԱՅ մարդու` Քրքորյանի լուսանկարը: Սա շատ սիմվոլիկ լուսանկար է: Այս լուսանկարում միաժամանակ կարելի է տեսնել, թե ինչպիսին պետք է լինի հայը և ինչպիսին պետք է չլինի:

 

 

Նույն շարքից