Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական 

6,8-93 դրամով Սամվել Կարապետյանը կբավարարվի՞

analitik.am

Երեկվանից հոսանքի թանկացման պատճառով մեկնարկած բողոքի ակցիաները լուրջ երանգ են ստանում: Ոստիկանությունը ստիպված զիջեց ցուցարարների շուրջօրյա նստացույց իրականացնելու պահանջին:

Հրապարակում հավաքվածները բավական անզիջում են տրամադրված: Հետաքրքիր է` ի՞նչ են մտածում իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը: Պետք է նշել` ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր խոսքի տեր քաղաքական գործիչներից է: Նա, ինչպես և խոստացել էր` չմասնակցել հոսանքի թանկացման ցույցերին, իր խոսքի տերը եղավ ու չմասնակցեց:

Եթե Ծառուկյանի խոսքը գործ էր, ապա այսօր այդ խոսքը անգործություն է: Մնացած ընդդիմադիրները ևս առանձնապես չեն շտապում ակտիվություն ցուցաբերել:

Հետաքրքրական է նաև այն նուրբ հանգամանքը, որ անհայտ պատճառով, բոլոր բողոքողները կենտրոնացել են Բիբինի ուղղությամբ: Ցուցարարների կոչերից մինչև հայհոյանքներ ուղղված են Բիբինին, նրբորեն անտեսվում է այն հանգամանքը, որ Բիբինը ՀԵՑ սեփականատերը չէ, նա ընդամենը սովորական աշխատող է:

Հոսանքի գնի թանկացումը կամ էժանացումը Բիբինի կյանքում որևէ փոփոխություն չի մտցնի: Իրականում հոսանքը թանկացել է ՀԵՑ սեփականատիրոջ պահանջով: Իսկ ովքե՞ր են սեփականատերերը՝ Տաշիր եղբայրները` Կարեն և Սամվել Կարապետյանները: Տաշիր եղբայրներն, ըստ երևույթին, հոգնել են բարեգործ խաղալուց և այս քայլով ցուցադրում են իրենց իսկական դեմքը: Ցուցարարներին խորհուրդ կտանք ՀԵՑ-ում աշխատավարձով աշխատող Բիբինին ստորացնելու փոխարեն պահանջներ ներկայացնել հոսանքի գնի թանկացման իրական պատվիրատու Կարեն և Սամվել եղբայրներին: Այլապես բողոքի ցույցը դառնում է անլուրջ:

 

Նույն շարքից