Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Համատեղ լուսանկարը կպատմի զույգի հարաբերության մասին

analitik.am

Զուգընկերոջ հետ հարաբերություններում շատ բան կարող է պատմել համատեղ լուսանկարներով ալբոմը:

Իդեալական է, եթե նկարներում Դուք ու Ձեր զուգընկերը գրկախառնված եք: Այդ դիրքը խոսում է ներդաշնակ, վստահություն պարունակող հարաբերությունների մասին: Եթե նկարում գրկողը Ձեզնից մեկն է միայն, ապա մտածելու կարիք կա. այդ մեկի համար հարաբերությունը շատ ավելի թանկ է, քան մյուսի:

Եթե գրկողը կանգնած է ընկերոջ հետևում ու ամուր ձեռքերի մեջ է առել նրան, ապա սա սեփականատիրական նշան է, որ կարող է նաև խանդի մասին վկայել:

Եթե լուսանկարում զույգը ձեռք ձեռքի տված է, ապա կա երկու լուծում` կամ հարաբերությունները նոր-նոր են սկսվում, կամ դրանք արդեն կորցրել են իրենց կարևորությունն ու զգացվում է ռոմանտիկայի պակաս:

Եթե զույգը թևանցուկ է նկարում, ապա կարող ենք խոսել դերերի հստակ բաշխման մասին: Նա, ով տրամադրել է իր թևը, լիդերն է, մյուսը` համակերպվել է դրա հետ:

Նստած դիրքում նկարները կարելի է այսպես դասակարգել: Նա, ով թեքում է գլուխը սիրելիի կողմը, առավել շատ ունի հասկացված լինելու կարիք: Նա, ով նստած ժամանակ աշխատում է հայտնվել սիրելիի մեջքի հետևում, պաշտպանւթյուն է փնտրում:

Վատագույն նշան է, երբ լուսանկարում թե' կինը, թե' տղամարդը աշխատում են չդիպչել իրար: Եթե, բացի դա, նրանցից մեկի ձեռքերը խաչված են, ապա նա նեղացած է իր զույգից ու աշխատում է ոչ միայն հեռու մնալ, այլև պաշտպանվել:

Եթե երկուսից մեկը նկարում այնպիսի դիրք ունի, ասես պատրաստվում է քայլել կամ դուրս գալ սենյակից, ապա նա ամեն վայրկյան կարող է քանդել հարաբերությունները:

Նույն շարքից