Հասարակություն 

Իրանական դպրոցի ներկայացուցիչների այցը Նոր Նորքի հ. 198 դպրոց

analitik.am

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը պատկանող Շահիթ Սահմիդեի անվան կրթահամալիրի տնօրինության հետ ձևավորված համագործակցության շրջանակներում իրականացվեց հերթական ձեռնարկը:
Փորձի փոխանակման և համագործակցության նպատակով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից կազմակերպվեց կրթահամալիրի ներկայացուցիչների այցելությունը Նոր Նորքի հ. 198 ավագ դպրոց:
Կրթահամալիրի ղեկավարն ու աշխատակիցները հ. 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի և բաժնի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին կրթօջախում, ծանոթացան հայկական դպրոցի յուրահատկություններին, փոխանակվեցին առաջավոր փորձով և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով կանխանշեցին հետագա համագործակցության ուղիներ:
Փոխադարձ հրավերով մոտ ժամանակներում հ. 198 դպրոցի տնօրենը ևս ճանաչողական այցով կհյուրընկալվի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը պատկանող Շահիթ Սահմիդեի անվան կրթահամալիրում:

Նույն շարքից