Armenia Politics 

Էլէկտրաէնեգիայի սակագնի բարձրացմամբ ռուսական կողմը հետապնդում է քաղաքական նպատակներ․ Ս․ Սաֆարյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլետրաէնեգիայի սակագնի բարձրացման չորս հայտ է ներկայացրել Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով, սակայն պետք է ուշադրություն դարձնել վերջին երկու հայտի վրա՝ ներկայացված նախորդ տարվա ապրիլին և այս տարվա մայիսին»,-Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «ՀԷՑ-ի հայտն ու էլեկտրականացված հանրային կրքերը» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ասաց ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Նա էլեկտրաէներգիայի թանկացման խնդրով կատարել է հետազոտություն, վերնագրել է՝ «Հայաստանի բաշխիչ ցանցեր. ոչ թափանցիկ մասնավորեցումից մինչև թափանցիկ շանտաժ»:

Ս. Սաֆարյանը բավականին մանրամասն ներկայացրեց 1999 թվականից մինչև օրս «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «անցած ճանապարհը», ինչպես այն սեփականաշնորհվեց ռուսական ընկերության կողմից, ապա նշեց. «Սեփականաշնորհումը տեղի է ունեցել օրենքների խախտումներով, մասնակցություն են ունեցել հայաստանյան պաշտոնյաներ: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնավորեցման գործընթացը տեղի է ունեցել ոչ թափանցիկ, ուղեկցվել է բացառիկ հանցագործություններով»:

Ինչ վերաբերում է ներկայացված վերջին երկու հայտին, քաղաքագետն ասաց, որ դրանք ուղղակիորեն կապ են ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ազդելու հետ. «Առաջին հայտով Հայաստանին դրդեցին մտնել Եվրասիական տնտեսական միություն, իսկ վերջին հայտն իր ժամանակագրությամբ կապված է երկու իրադարձություն հետ՝ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ բանակցությունների վերսկսման և Որոտանի կասկադի գույքի առքուվաճառքի հետ»:

Ս. Սաֆարյանի խոսքով, էլէկտրաէնեգիայի սակագնի բարձրացմամբ ռուսական կողմը հետապնդում է քաղաքական նպատակներ՝ ճնշման տակ պահել Հայաստանին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից