«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում արդեն հրապարակումներ են եղել` հայկական բանակում նորագույն տեխնոլոգիաների ներմուծման և սահմանագոտում զինվորների համար առավել անվտանգ ծառայություն ապահովելուն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրմանը, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։
Փաստորեն, այժմ սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ Ի դեպ. սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ:
Սա շատ կարևոր փաստ է, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ հենց այդ սարքերի շնորհիվ ադրբեջանական կողմը հսկայական կորուստներ էր պատճառում հայկական բանակին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: