Իրավական 

«Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանությունը ՔՀԳՎ բերման է ենթարկել հետախուզման մեջ գտնվող Տիգրան Ո.-ին

Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանում հայտնաբերել եւ  ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Տիգրան Ո.-ին:


Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. մայիսի 10-ից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ Մոլդովայի քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի /խարդախություն/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Նույն շարքից