iPhone 7-ը կունենա ավելի մեծ դիսփլեյ, քան iPhone 6-ը: Apple-ի սմարթֆոնների հաջորդ սերնդի մասին ոչ պաշտոնական տեղեկությունը հայտնել է The International Business Times-ը:
Ռեսուրսի տվյալներով՝ iPhone 7-ի էկրանը կլինի ավելի մեծ, քան iPhone 6 Plus-ինը (5.5 դյույմ): Բացի այդ, այն կունենա պատկերի ավելի բարձր խտություն: Առջևի պանելից կանհետանա մատնահետքերի ցուցիչով կոճակը, կկատարելագործվեն ինտերֆեյսով նավիգացիայի հնարավորությունները՝ սենսորային էկրանի օգնությամբ: Կհայտնվի դեմքի ճանաչմամբ սարքի ապաարգելափակման տեխնոլոգիա:
iphone 7 update ռեսուրսը կարծում է, որ Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնի էկրանը կլինի շափյուղայի ապակուց, որն ավելի ամուր է, քան ներկայում կիրառվող Gorilla glass-ը: Կորպուսը կլինի «հեղուկ մետաղից»:
Բավականին վաղուց տեսախցիկը պահպանվում է 8 մեգապիքսելանոց խտության վրա, սակայն սպասվում է, որ հաջորդ սերունդը կունենա 14 մեգապիքսելանոց տեսախցիկ:
ԶԼՄ-ները նշում են, որ iPhone 7-ը կստանա քառամիջուկ պրոցեսոր: Հիշողության առավելագույն ծավալը կկրկնապատկվի՝ հասնելով 256 գբ-ի: