Իրավական 

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» «Օսետրինան»

Ռուսական իրավապահները Մոսկվայի ռեստորաններից մեկում  «Օսետրինա» մականունով հայտնի օրենքով գողին ձերբակալել են՝  հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:


 «Օսետրինա» քրեական մականունով հայտնի 46 ամյա ազգությամբ վրացին մայրաքաղաքի կենտրոնական շրջանի ռեստորաններից մեկում ձերբակալվել է ոստիկանների կողմից: Անձնական խուզարկության ժամանակ կասկածյալի մոտ հայտնաբերվել է մոտ 6 գրամ փոշիանման նյութ, որը հետազոտության արդյունքում ճանաչվել է` որպես կոկային թմրանյութ», - ասվում է հաղորդագրությունում:


«Օսետրինան» մտնում է այսպես կոչված Ասատրյանների կլանի մեջ: Կլանի կրտսեր ներկայացուցիչ Սերգեյ Ասատրյանը օրենքով գողերի շրջանում ամենաերիտասարդն է: Նա «թագադրվել է» 2008թ. այնպիսի հայտնի օրենքով գողերի կողմից, ինչպիսիք են Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան: «Օսետրինայի» հայրը՝ Էդուարդ Ասատրյանը նույնպես «օրենքով գող» է եւ հանցագործ շրջանակներում հայտնի է «Էդիկ Թբիլիսկի» քրեական մականվամբ:

Նույն շարքից