Չեչնիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության մոտ 300 ծառայակից մեկնել է Սիրիա հատուկ հանձնարարություններ կատարելու համար: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ առաջիկայում հատուկ ուժերը սկսելու են ապահովել բնակչության անվտանգությունը, կարգուկանոնը, հսկելու են կոնկրետ շրջաններ և օգնելու են քրդական ուժերի հեռացումն ապահովելուն: Ինտերֆաքսը հայտնում ե, որ Սիրիա են մեկնել առավել փորձ ունեցող ծառայողները, ովքեր հատուկ պատրաստություն են անցել Վլադիկավկազում:
Բացի դրանից, սիրիական Հմեյմիմ ավիաբազա է տեղափոխվել ավելի քան 20 միավոր զրահատեխնիկա, որոնց օգնությամբ Ռուսաստանից մեկնած ուժերը կատարելու են իրենց առաջադրանքները: