Սիրելի ընկերներ,
Ինձ համար բավական պարտավորեցնող է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին գլխավորել Օրինաց Երկիր կուսակցության ընտրական ցուցակը: Այս առնչությամբ արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ նամակներ, քաջալերության կոչեր, որի համար անչափ շնորհակալ եմ:
Երևանը ինձ ոչ միայն սոսկ բնակավայր է, այլ առանձնահատուկ խորհուրդ պարունակող համայն հայության մայրաքաղաք: Լինելով երևանցի քաջատեղյակ եմ քաղաքի գրեթե բոլոր հանգուցային խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ունեմ հստակ պատկերացում և տեսլական: Վստահ եմ, որ միասին կարող ենք կառուցել մեր երազանքների մայրաքաղաքը: Մեկ անգամ նորից շնորհակալ եմ ձեր աջակցության և անկեղծ գնահատականների համար:
Մենք ենք ու մեր Երևանը:
Հարգանքներով Մհեր Շահգելդյան: