Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 հասցեի մոտ, օգոստոսի 7-ին, ժամը 20.40-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղում վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Երեւանյան եւ Հանրապետության փողոցները հատող խաչմերուկի հատվածում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: