Սահմանադրական փոփոխությունների, ՀՀ ներքաղաքական համակարգի և այլ կարևոր հարցերի շուրջ զրույց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ:
-Դուք բավականին ակտիվ հասարակական գործունեություն եք ծավալում, կա՞ն արդյոք քաղաքական նպատակներ, եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով են իրագործվելու եւ ո՞ր քաղաքական ուժի հետ:
- Ես հանդիսանում եմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը, իմ ողջ գործունեության ընթացքում միշտ առաջնորդվել եմ մեր կազմակերպության հռչակած խնդիրներին եւ նպատակներին համապատասխան։ Իհարկե, կան քաղաքական նպատակներ, հանուն որոնց մենք գործունեություն ենք ծավալում, սակայն մեր գործունեության ոլորտը քաղաքացիականն է։ Քաղաքական գործունեություն ծավալելու մտադրություն դեռեւս չունեմ։ Քաղաքական գործունեությունն իրենից ենթադրում է մասնակցություն քաղաքական գործընթացներին եւ պայքար իշխանության հասնելու համար։ Ցավոք սրտի, այսօր ՀՀ-ում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունն իրեն սպառել է, եւ եթե քաղաքական գործունեություն ծավալելու ցանկություն ունենամ անգամ, բացառում եմ ձեզ հայտնի որեւէ կուսակցության շարքերում այն իրագործելու հեռանկարը։
-Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս ՀՀ քաղաքական պատկերը։
-Մեր երկրում ստեղծված քաղաքական իրողություններին բազմիցս եմ անդրադարձել, եւ արդեն վաղուց փաստերով հիմնավորված է այն իրողությունը, որ մեր երկրի քաղաքական համակարգն իր ամբողջությամբ (թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական հատվածով) սպառել է իրեն եւ ոչնչով չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների շահերը։ Միգուցե նրանք ներկայացնում են մեկ այլ պետության կամ իրենց նեղ շրջանակների շահերը, բայց արդեն վաղուց նրանք հեռու են ՀՀ քաղաքացու շահերը ներկայացնելուց։ Այսօր շարքային քաղաքացին չի վստահում իշխանություններին, բայց ընդդիմության կողմից այնքան է անիրականանալի խոստումներ լսել, որ իշխանության տված 5000 դրամը վեր է դասում ընդդիմադիրներին քվե տալուց։
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում
- See more at: http://analitik.am/news/view/183758#sthash.bTO69Tpl.dpuf