Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հուլիսի 12-ին` ժամը 23.20-ին, հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1975թ. ծնված Ռուբեն Յ.-ին:
Վերջինս 2014թ. ապրիլի 4-ից Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի թմրամիջոց պահելու մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: