Իրավական 

Թբիլիսիի հայկական եկեղեցու միջադեպը կենցաղային վեճ էր. ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե իր տեղեկություններով՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում օրերս տեղի ունեցած միջադեպը կենցաղային վեճի արդյունք էր: 

«Ցավում եմ Թբիլիսում տեղի ունեցած միջադեպի համար: Իմ տեղեկություններով՝ դա եղել է կենցաղային վեճ, որը, ցավոք սրտի, վերածվել է մեծ ընդհարման, որը տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ»,– ասաց նա՝ հավելելով, որ այստեղ կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիր կա։

 

Վերջինիս խոսքով, այնուամենայնիվ, միջեկեղեցական հարաբերությունների, հայ և վրաց ժողովրդի հարաբերությունների ջերմացման, ակտիվացման մշակութային համար գործիքներ պետք է ստեղծել, որովհետև Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։

 

«Մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները մեր բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր և ավելի խորանան»,– ասաց նա: 

Նախարարը նաև նշեց, թե չի կարծում, որ տեղի ունեցածը Վրաստանի իշխանությունների ձեռքի գործն է, թեև ավելացրեց, որ միջեկեղեցական հարաբերությունների խնդիրներ հայ և վրաց եկեղեցիների միջև, այդուհանդերձ, կան:


Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին վրացիների մոտ 50 հոգանոց խումբ ներխուժել էր Թբիլիսիի Հավլաբար թաղամասի Սբ Էջմիածին եկեղեցի, ուր ընթանալիս էր եղել պատարագ և սկսել են ծեծի ենթարկել հավաքված հավատացյալ հայերին, մի քանի հարվածներ հասցնելով նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ով փորձել էր հարթել միջադեպը:

Նույն շարքից