Իրավական 

Մոսկվայում ավարտվում է Հրաչյա Հարությունյանի գործով դատավարությունը

18 մարդու կյանք խլած Պոդոլսկի ավտովթարի մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը այսօր Մոսկվայի Տրոիցկի դատարանում հանդես կգա վերջին խոսքով:

 

Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», նրա ելույթից հետո դատարանը կհեռանա խորհրդակությունների սենյակ՝ դատավճռի կայացման համար: Դատարանի վճիռը հայտնի կդառնա արդեն այսօր՝ օգոստոսի 4-ին:

 

Հայաստանի քաղաքացին կալանավորված է 2013թ. հուլիսից: Հարությունյանը իր մեղքն ընդունել է:

Նույն շարքից