Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղում վատառողջ քաղաքացուն սարից իջեցնելու եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում տրակտորի խոտի մամլիչը շրջվել է, ինչից Գ. Ֆ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները 38-ամյա Գ.Ֆ-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: