Իրավական 

Ոստիկանական բաժնում քաղաքացուն ծեծած ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արեն Հ- ի դիմումի համաձայն: Այս մասին հաղորդում է ՀՔԾ-ն: 

ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում Արեն Հ.-ի տված բացատրության համաձայն` ինքը 2014թ. հունիսի 28-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին` քննիչից իրերը վերցնելու նպատակով (Արեն Հ.-ն ութամսյա կալանքից ազատ է արձակվել, երբ նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում): 

Բաժնում իրեն անծանոթ 3-4 ոստիկաններ թույլ չեն տվել բարձրանալ քննիչի մոտ, ապա ծեծի են ենթարկել իրեն, որի պատճառով էլ իր ածելիով կտրտել է ձեռքերը: 

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից