Օգոստոսի 6-ին, ժամը 20.00-ին սահմաններում, Արմավիր-Երեւան ճանապարհին` Ակնալիճ գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «Օպել-Վեկտրայի» վարորդը, ուղեւորը եւ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: