Մոսկվայում գործարար շահերի պատճառով մերձկասպյան հանրապետության երկու քաղաքացիների միջեւ վեճի արդյունքում սպանվել է ադրբեջանցի Շահվերդիեւը եւ ծանր վնասվածքներ ստացել մեկ այլ ադրբեջանցի՝ Ռամին Փաշաօղլի Միրզոեւը, հաղորդում են ռուսական մայրաքաղաքի իրավապահ մարմինները:
Մոսկվայի ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել, որ Բելովեժյան փողոցում սպանություն է տեղի ունեցել: Սպանվածը 27-ամյա ադրբեջանցի Շահվերդիեւն է. Վերջինս մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից: Ավելի ուշ, տեղեկություն է ստացվել Մոսկվայի կլինիկաներից մեկում հրազենային վնասվածքով հոսպիտալացված մեկ այլ ադրբեջանցու՝ Ռամին Միրզոեւի մասին:
Հայտնի է դարձել, որ Շահվերդիեւի սպանությունը գործել է Միրզոեւը: Նրանք վիճել են, եւ այդ ընթացքում Շահվերդիեւը կրակել է Միրզոեւի վրա, վնասել նրան թեւն ու պարանոցը, իսկ վիրավորված Միրզոեւը դանակով պատասխան հարվածներ է հասցրել իր հակառակորդին, որոնցից էլ եւ մահացել է Շահվերդիեւը: