Ռուսական իշխանությունները եւս երեք տարով երկարաձգել են ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բնակության թույլտվությունը, հաղորդել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:
Անցյալ տարի հունիսին Սնոուդենը Ռուսաստանում 1 տարի ժամկետով ժամանակավոր ապաստան էր ստացել: Նրա ժամանակավոր ապաստանի ժամկետը լրացել է օգոստոսի 1-ին, այն երկարաձգելու փաստաթղթերը նախօրոք են տրամադրվել:
Կուչերենան նշել է, որ Սնոուդենը կարող է ապագայում հավակնել նաեւ ռուսական քաղաքացիություն ստանալուն:
«Նա կարող է նաեւ ազատորեն տեղաշարժվել երկրի տարածքում եւ դուրս գալ դրա սահմաններից, սակայն երեք ամիսը չգերազանցող ժամկետով, քանի որ, ըստ օրենսդրության, բնակության թույլտվությունը կարող է չեզոքացվել», - հաղորդել է Կուչերենան:
Նա ընդգծել է, որ քաղաքական ապաստանի ստացման մասին խոսք ընդհանրապես չի եղել: «Խոսքը ՌԴ տարածքում ժամանակավոր բնակության մասին է», - հավելել է փաստաբանը: