Իրավական 

Ոչնչացվել է 11 տոննա կանեփի զանգված

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 7-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 11 տոննա 107 կգ վայրի աճած եւ աճեցված կանեփի եւ 7 կգ կակաչի կանաչ զանգված:


Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 15 դեպք:


Տնամերձ 73 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 702.5 կգ կանեփի բույս:


Նշված փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:  

Նույն շարքից