Իրավական 

ԱՄՆ-ը ավիահարված է հասցրել Իրաքի իսլամիստներին

Պենտագոնը հաղորդել է Իրաքի հյուսիում՝ Էրբիլ քաղաքի մոտ, «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին:


Հրթիռային հարվածի թիրախը քաղաքին պաշտպանող քուրդ աշխարհազորայիններին գնդակոծող հրետանային իսլամիստների դիրքերն են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաղորդել էր, որ թույլատրել է Իրաքում իսլամիստ զինյալներին ուղղված կետային ավիահարվածները : Միեւնույն ժամանակ, Օբաման բացառել է ցամաքային գործողությունների հնարավորությունը:


Օգոստոսի 8-ի գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստի ընթացքում դատապարտել է Իրաքի ճգնաժամային իրավիճակը, որտեղ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարյուր հազարավոր ներկայացուցիչներ հարկադրված են փախչել «Իսլամական պետության» զինյալների հարձակումներից:


ՄԱԿ-ի ԱԽ-ը դատապարտել է «Իսլամական պետություն» զինյալների գործողությունները, որոնք հետապնդում են իսլամիստների ծայրահեղական գաղափարախոսությունը մերժողներին:

Նույն շարքից