Իրավական 

Սյունիքում ամբաստանյալի հարազատները սպառնացել են սպանել դատախազներին

Հայաստանի դատախազության Սյունիքի մարզի դատախազի տեղակալի եւ Գորիսի զինվորական դատախազի գրավոր հաղորդումների համաձայն` Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արթուր Մ.-ի հարազատները հարձակվել են եւ սպանության սպառնալիքներ տվել:


Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից