Իրավական 

Եկեղեցուց գողացել են Հայաստանի դրոշը

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի Լա Քրեսենտա քաղաքի եկեղեցուց գողացել են Հայաստանի ազգային դրոշը: Այս մասին գրում է կալիֆորնիական «La Cañada Valley Sun» թերթը՝ նշելով, որ միջադեպը մանր գողությունների շարքին է դասվել:


Պարբերականի փոխանցմամբ, Ֆութհիլ փողոցում Սուրբ Ղուկաս եկեղեցուց գողացել են Հայաստանի ու Կորեայի ազգային դրոշները: Եկեղեցու հետ կապ ունեցող տղամարդը, մտնելով շենք, նկատել է, որ դրոշակալները կոտրված են, դրոշները՝ գողացված: Միջադեպի ականատեսների չեն հայտնաբերել:

Նույն շարքից