Ոստիկանության Սպիտակի բաժնում օգոստոսի 4-ին, ժամը 12.55-ին հաղորդում էր ստացվել, որ Սարամեջ գյուղի սկզբնամասում այրվում է գյուղացիներից մեկին պատկանող կուտակված խոտը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը14.55-ի սահմաններում, 1 մարտական հաշվարկի ուժերով:
Լոռու մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից ստացվել է գրություն, որ հակավորված խոտի դեզում հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել տանտիրոջ անչափահաս թոռնիկների կողմից այրվող եղեգի գլխիկների հետ խաղալը:
Պատճառվել է 210.000 դրամի նյութական վնաս:
Լոռու մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: