Իրավական 

Հրաչյա Հարությունյանի գործով դատավճիռը բողոքարկվել է

18 մարդու մահվան եւ 40 հոգու վիրավորման հանգեցրած ավտոպատահարի մեղավոր համարվող  «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է դատավճիռը:


«Մենք բողոքարկել ենք դատավճիռը Հարությունյանին 327 հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («գիտակցաբար կեղծված փաստաթղթերի օգտագործում»), այդ հանցանքը նա չի գործել, մենք այդ մասով արդարացնող դատավճիռ ենք խնդրում», - փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:


Հիշեցնենք, Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանն օգոստոսի 4-ին Հրաչյա Հարությունյանին դատապարտել էր վեց տարի, ինն ամսվա ազատազրկման`  «ճանապարհային երթեւեկության եւ  տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշաբար հանգեցրել էր երկու կամ ավելի անձանց մահվան», ինչպես նաեւ «(«գիտակցաբար կեղծված փաստաթղթեր օգտագործելու համար»:


Խճաքարով բարձված բեռնատարը, որի ղեկին եղել էր Հարությունյանը, 2013 թ. հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո մեկնող 64 ուղեւորով երթուղային ավտոբուսին: Վթարի հետեւանքով զոհվել էր 18 մարդ, տուժել`40-ից ավելին: 


Քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը հավուր պատշաճ տեխզննում չի անցել, արգելակները անսարք են եղել: Քննությունը կարծում է, որ Հարությունյանը պետք է իմանար այդ մասին:

Նույն շարքից