Իրավական 

Սևանում երիտասարդին ծեծի են ենթարկել

Օգոստոսի 10-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք, քթի թիկնային շրջանի սալջարդ, արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Հայկ Ֆ.-ն:


Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օօպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Իջեւան-Երեւան ճանապարհին` Սեւանի ՃՇՇ-ի դիմաց, 1990 թ. ծնված Գեւորգ Գ.-ի, Հայկ Ֆ.-ի, 1981 թ. ծնված Ներսես Ն.-ի եւ 1976 թ. ծնված Ֆրունզե Ե.-ի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, Ներսես Ն.-ն ծեծի է ենթարկել Հայկ Ֆ.-ին եւ կոտրել Գեւորգ Գ.-ի «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի դռան ապակին եւ կողային հայելին` պատճառելով նյութական վնաս:


Նշանակվել են դատաբժշկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություններ:


Հանգամանքները պարզվում են:


Կատարվում է հետաքննություն: 

Նույն շարքից